Արցախի ներկա իշխանությունները ՀՀ հանդեպ ոչ մի ստորություն չեն արել, երբ ստորագրել են «Հայաստանյան ԶՈՒ ստորաբաժանումներ» արտահայտությունը պարունակող տեքստի տակ:
Սամվել Բաբայանին Արցախի ՊԲ-ից հեռացնելուց հետո, 1999 թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի ՊԲ-ն անվանվում է «Համազորային առանձին բանակ», ներքին ինքնուրույն կառույցներով և ենթարկվում է ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին:
ՀՀ նախագահի հրամանագիրը չի հրապարակվել, բայց այն ժամանակվա ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը անձամբ է Արցախի ՊԲ հրամկազմին ծանոթացրել հրամանագրին:
Չնայած Արցախի Սահմանադրությունը Արցախի նախագահին հռչակում է Արցախի ԶՈՒ գլխավոր հրամանատար, բայց ոչ ոք չի վերացրել 1999 թ. ՀՀ նախագահի հրամանագիրը:
Դրա համար էլ ՊԲ զորամասերի հրամանատար գեներալները ընդդատյա են ոչ թե Արցախի, այլ ՀՀ դատարանին:
Էլ չխոսած Եռակողմի 4-րդ կետի «... հայկական զինուժի դուրս բերման» և այլնի մասին:
Առաջարկում եմ վերջ տալ «շուստրիություն» խաղալուն:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ